685 դիտում
21:14 28-03-2024
«Հայաստան» խմբակցության պատգամավորները Սեյրան Օհանյանի հետ շրջայց են կատարել Տավուշի մարզի գյուղերում
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կրկին շրջայց կատարեցինք Տավուշի մարզի գյուղեր։ Այդ մասին հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
«Այցելեցինք, մասնավորապես, Սարիգյուղ, Ոսկեպար, Բաղանիս։
Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով։
Այսօր լրացավ 10-րդ օրը, ինչ խոստացվել էր Փաշինյանի կողմից, որ կայցելի գյուղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու։ Ինչպես մյուս, այնպես էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները չարդարացան։
Բաղանիսցիները զայրացած են։ Ստացվում է, որ ոչ մի բաղանիսցի ապահովագրված չէ հետախուզվողների ադրբեջանական ցանկում հայտնվելուց։ Եւ, այս հարցում էլ, հազիվ թե իշխանությունները կարողանան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Հաջորդիվ կանցնեն մյուս գյուղերի բնակիչներին ցուցակագրելուն։
Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից։ Ցավով նշում էին, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նույն կերպ են արտահայտվում Տավուշի գյուղերի պատկանելության մասին։
Այս վճռորոշ եւ ճակատագրական օրերին շարունակելու ենք մնալ տավուշեցու կողքին»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր
1271 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
1028 դիտում
17:20 24-10-2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզ, բնակիչներին ներկայացրել ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
409 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
706 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»