Արարատ Միրզոյանը մարտի 25-ին և 26-ին կլինի Արգենտինայում
Մարտի 25-ին և 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ»,– գրել է նա։
Բադալյանը նշել է, որ նախատեսվում են նաև ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։