slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8%
211652_close_icon

Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8%

views-count1453 դիտում article-date 12:51 25-03-2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թվականի ընթացքում ծախսել է 528,81 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,8%։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ ՊՆ–ի կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517,28 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ։

Տարվա ընթացքում դա ավելացել է 9,19 մլրդ դրամով և կազմել 526,47 մլրդ դրամ։ Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 մլրդ դրամ կամ 99,8 տոկոս»,– նշեց Պապիկյանը։

Նախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված` 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ–ի և ՀՀ ԶՈւ–ի համար։ Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն ուժեղացված ռեժիմով են աշխատել։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈւ–ն բերվել է պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈւ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ։

Նշենք, որ նիստը շարունակվեց փակ ձևաչափով, լրագրողներին խնդրեցին դուրս գալ դահլիճից, իսկ ներկաներն իրենց հեռախոսները դրեցին փակ արկղում, որպեսզի ինչպես հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց` հակառակորդը չլսի գաղտնի խոսակցությունները։

Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մյուս տեղակալները` Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը։

Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2023 թվականին կապիտալ շինարարության ծախսերն աճել են 27%–ով՝ կազմելով 472 մլրդ դրամ։ ՀՀ ՊՆ գծով դրանք աճել են ավելի քան 20%–ով՝ կազմելով 285 մլրդ դրամ։

Նմանատիպ նյութեր