211652_close_icon

Ֆրանսիան սահմանել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակը

views-count1315 դիտում article-date 11:21 25-03-2024
Ֆրանսիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են ամենաբարձրի՝ կապված մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը։

Որոշումն ընդունվել է Ելիսեյան պալատում Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, և մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները, մենք որոշեցինք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև ամենաբարձրը՝ «հարձակման շտապ սպառնալիք»», - գրել է Աթալը X սոցիալական ցանցում:

Նմանատիպ նյութեր