Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակի մասին
Ֆրանսիայում նախկինի պես պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը, որը չափազանց բարձր է, դա փաստեց նաև Բեռլինի ահաբեկչությունը։ Այդ մասին Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ազգային ոստիկանության պետ Ժան-Մարկ Ֆալկոնը։
Դեկտեմբերի կեսին Ֆրնսիայի խորհրդարանը հավանության արժանացրեց երկրում մինչև 2017 թվականի հուլիս ամիսը արտակարգ ռեժիմի երկարաձգման մասին առաջարկը, որը գործում էր 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո։
«Մեր ծառայությունները ամեն օր վերլուծում են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։ Ֆրանսիայում վերջին ամիսներին այն հատկապես բարձր է։ Ցավոք, Նիսսի և Բեռլինի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ մարդկանց զանգվածային կուտակումների դեպքում տվյալ վայրում պետք է ձեռնարկել անվտանգության ամենաբարձր միջոցառումները»,-ասել է Ֆալկոնը։