ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը
ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում է՝ արդյոք Նիսում ահաբեկչության հետևանքով զոհված կամ տուժած հայեր կան, թե ոչ:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ճշտում ենք Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան։ #Nice»:
Հիշեցնենք, որ Բաստիլի տոնի կապակցությամբ, որը Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն, բեռնատարը, որը վարել է ահաբեկիչ, մեծ արագությամբ ընթացել է Անգլիական ափի մոտ հավաքված հրավառությունը դօտող հազարավոր քաղաքացիների ուղղությամբ, ինչից հետո հրազենից կրակ է բացվել: Զոհերի թիվն աս պահին հաշվվում է 84, ավելի քան 120-ը վիրավոր է, նրանցից մոտ 2 տասնյակի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: