211652_close_icon
views-count544 դիտում article-date 12:59 23-03-2024

Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց

Հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։

«Ցավոք, ինչպես սպասելի էր, դատարանը երկու ամսով կալանավորեց Վազգեն Սաղաթելյանին։ Նրան տեղափոխում են Արմավի ՔԿՀ», - ասաց պաշտպանը՝ շեշտելով, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էր երեկ՝ մարտի 22-ին։ Հրապարակված կադրերից երևում էր, որ ձերբակալողները դիմակավորված էին։

Նմանատիպ նյութեր