211652_close_icon

Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

views-count1066 դիտում article-date 11:15 23-03-2024
 Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
 
«Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։
 
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։
 
Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում:
 

Նմանատիպ նյութեր