211652_close_icon

Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը․ ՌԴ ԱԳՆ

views-count1402 դիտում article-date 23:03 22-03-2024
Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։

Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։

Նմանատիպ նյութեր