211652_close_icon
views-count1579 դիտում article-date 11:28 20-03-2024

Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը

Ֆասթ Բանկն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը և բացել նոր մասնաճյուղ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

«Հին Նորք» մասնաճյուղը, Բանկի նորարարական մոտեցմանը համապատասխան, կահավորված է ժամանակակից ոճով ևհագեցած է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնոլոգիաներով։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորքում և հարակից տարածքներում բնակվող, աշխատող մեր հաճախորդներն արդեն կարող են սպասարկվել Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում։ Այն պատրաստ է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթև պրոֆեսիոնալ ֆինանսական
խորհրդատվություն տրամադրել մեր քաղաքացիներին», - նշել է Ֆասթ Բանկի Մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։

Ելնելով հաճախորդների համար բարձրակարգ և հարմարավետ սպասարկում ապահովելու առաջնահերթությունից՝ Ֆասթ Բանկն ընթացիկ տարում շարունակելու է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր