211652_close_icon
views-count1051 դիտում article-date 09:39 20-03-2024

ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ուշադրություն է դարձնում ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատմանը. Պատել

ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ուշադրություն է դարձնում ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատմանը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ սահմանի վաղաժամկետ սահմանագծման անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով, ոչ միայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է կենտրոնացած ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման խնդրի վրա. «Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել։ Սա այն է, ինչ ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ դրա վրա՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր