211652_close_icon
views-count760 դիտում article-date 22:14 18-03-2024

ԱՄՆ-ն Պուտինին չի շնորհավորի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ. Պատել

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Այս հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ` կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի շնորհավորանք չի լինի», - ասել է Պատելը:

Նմանատիպ նյութեր