211652_close_icon
views-count673 դիտում article-date 20:47 18-03-2024

ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ  երկրները պետք է կրկնապատկեն զենք-զինամթերքի պատվերները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելը գրել է Euractiv պորտալի համար հոդվածում։

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի՝ տասնամյակներ շարունակ Եվրոպան բավականաչափ ներդրումներ չի կատարել իր  անվտանգության և պաշտպանության համար և քանի որ այժմ բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին, պետք է զարգացնի պաշտպանական պատրաստվածությունը։

«Մենք պետք է նպատակ ունենանք կրկնապատկելու այն, ինչ գնում ենք եվրոպական արդյունաբերությունից մինչև 2030 թվականը: Սա մեր ընկերություններին ավելի շատ կանխատեսելիություն կտա: Բազմամյա պայմանագրերը նրանց նաև կխրախուսեն ընդլայնելու իրենց արտադրական հզրությունները», - գրել է Միշելը:

Նմանատիպ նյութեր