211652_close_icon
views-count634 դիտում article-date 14:55 18-03-2024

Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Մարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

Հանդիպմանը քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր