211652_close_icon
views-count904 դիտում article-date 08:34 15-03-2024

Կաթիլային ոռոգման տարածվածությունը չի ավելացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականի մայիսի 8-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»:

Այս խոստումից անցել է 5 ու կես տարի: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտարարեց, թե «Հայաստանում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»:

Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Հայաստանում չկա որևէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։ Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար եւ չի տարածվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր