211652_close_icon

Տոկաևն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի

views-count1321 դիտում article-date 16:55 12-03-2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։

Իսկ մինչ այդ նրանք այցելել են օկուպացված Վարանդա (Ֆիզուլի), որտեղ ծանոթացել է քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին։

«Նախագահներին ներկայացվել է բնակավայրի նոր տեսք, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային զբոսայգու և այլ կարևոր օբյեկտների էսքիզներ և նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում օկուպացված Վարանդայում կառուցվում է 38 բազմահարկ շենք։

Նմանատիպ նյութեր