691 դիտում
21:59 08-03-2024
Անթիլիասի Մայրավանքում նշել են Արամ Ա Վեհափառ Հայրապետի ծննդյան օրը
Անթիլիասի Մայրավանքում նշել են Արամ Ա Վեհափառ Հայրապետի ծննդյան օրը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Արդարեւ, Ուրբաթ, 8 Մարտ 2024-ի առաւօտուն, վանաբնակ միաբան հայրերն ու Կաթողիկոսարանի զանազան կառոյցներու պաշտօնէութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ նշեցին ազգիս Հովուապետին ծննդեան տարեդարձը։ Սիրոյ, յարգանքի, առողջութեան, արեւշատութեան ու բեղուն ծառայութեան բարեմաղթութիւններով լեցուն խօսքեր արտասանուեցան Միաբանութեան ու պաշտօնէութեան կողմէ։
Օրհնութեան խօսք ուղղեց նաեւ Վեհափառ Հայրապետը։ Իր հայրական օրհնութիւնը տալէ ետք ներկաներուն՝ ան շնորհակալութիւն յայտնենց բոլորին, որոնք ազնիւ գտնուած են յիշելու եւ նշելու իր ծննդեան տարեդարձը։ Այս առիթով ան ընդգծեց ամեակներուն կարեւորութիւնը՝ ըսելով, թէ անոնք առիթ են անցեալին նայելու, համապատասխան կերպով ներկան ապրելու եւ հեռատեսութեամբ ու տեսլականով ապագան ծրագրելու։
Աւարտին, Նորին Սրբութիւնը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց ներկաները, եւ բոլորը միասնաբար երգեցին «Կիլիկիա» օրհներգը եւ Հայրապետական մաղթանքը»։

Նմանատիպ նյութեր
682 դիտում
09:59 14-01-2024
Անթիլիասի Մայրավանքում կընթերցվի Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հռչակագիրը
553 դիտում
20:14 13-03-2024
Անթիլիասի Մայրավանքում Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Անմահ պատարագ
1120 դիտում
13:02 16-04-2021
Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ
Այս բաժնից
571 դիտում
19:49 11-05-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում
607 դիտում
19:36 11-05-2024
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
520 դիտում
17:57 11-05-2024
Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան