211652_close_icon
views-count1405 դիտում article-date 13:02 16-04-2021

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները:

«Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ  կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև պատարագից հետո Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի դիմաց Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի կատարվի Բարեխոսական կարգ: Կհնչի Վեհափառ Հայրապետի Հայրապետական պատգամը»,-նշեց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Միջոցառմանը նախատեսված է Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները։

Ավարտին ծաղկեպսակների զետեղում կլինի Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի մոտ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Նմանատիպ նյութեր