211652_close_icon
views-count928 դիտում article-date 12:59 08-03-2024

Կանանց միջազգային օրվա խորհրդով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է կազմակերպել

Կանանց միջազգային օրվա խորհրդով կազմակերպված հանդիպմանը ներկա էին հերոսածին մայրեր, վաստակավոր արտիստներ, աշխարհի չեմպիոններ՝ կանայք, ովքեր անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, գալիք սերունդներին հայրենասիրության և հայրենանվիրման օրինակ են հանդիսանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Կրկին շնորհավորում եմ մեր չքնաղ կանանց, ովքեր, նորից եմ ասում, կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում։ Ի վերջո, միայն ներազգային համերաշխությամբ է հնարավոր կերտել ուժեղ Հայրենիք, և հանդիպմանը բոլորը ներկա էին հե՛նց այս գաղափարի նվիրումով»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր