211652_close_icon
views-count1084 դիտում article-date 10:14 04-03-2024

Մոսկվան հեռակա ձերբակալել է Ուկրաինայի նախկին դեսպանին` ռուսների մասին հայտարարության պատճառով

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպան Պյոտր Վրուբլևսկուն՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու քրեական գործով։ Պատճառը նրա արած հայտարարությունն է. դիվանագետն ասել էր, որ Կիևը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։

Ուկրաինացի դիվանագետի նկատմամբ հայտարարվել է դաշնային և միջազգային հետախուզում, հայտնում է kommersant.ru-ն:

Օգոստոսին հրապարակվել էր հարցազրույց Պյոտր Վրուբլևսկու հետ, որն այն ժամանակ դեռևս դեսպան էր Ղազախստանում: Հարցազրույցի ընթացքում դիվանագետն ասել էր, որ որքան շատ ուկրաինական կողմը «հիմա սպանի ռուսներին, այնքան քիչ են ստիպված լինելու սպանել ուկրաինացիների երեխաները»: Դրանից հետո Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը դեսպանի կարգավիճակը որակել էր անցանկալի և հայտարարել նրան փոխարինելու մասին: Ռուսաստանի Քննչական կոմիտեն նախաձեռնել էր Վրուբլևսկու հայտարարության ուսումնասիրում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերին պաշտոնանկ է արել դեսպանին։

Նմանատիպ նյութեր