211652_close_icon
views-count5350 դիտում article-date 20:20 03-03-2024

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 3-ին անցկացվեց 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Ռուբիկի Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար: 

Մասնակցեցին շուրջ 150 մարզիկներ Սևանից, Հրազդանից, Նոյեմբերյանից, Գյումրուց և հանրապետության այլ համայնքներից:

Հուշամրցաշարը կազմակերպել էին Սևանի  համայնքապետարանը, «Նվիրյալներ» ռազմամարզական-հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:

Հուշամրցաշարին լավագույնս հանդես եկած մարզիկներն ու մարզիչները պարգևատրվեցին շնորհակալագրերով և գավաթներով:

«Նվիրյալներ» ռազմամարզական-հասարակական կազմակերպության նախագահ Արման Գրիգորյանը կազմակերպության մեդալով պարգևատրեց Էդվարդ Հակոբյանի հորը՝ Ռուբիկ Հակոբյանին:

Հայրենիքի համար մղված մարտերում իր կյանքը զոհաբերած Էդվարդ Ռուբիկի Հակոբյանը ծնվել է 1993թ-ի օգոստոսի 1-ին: Հաճախել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց, որտեղ այժմ կա նրա անունով անվանակոչված դասարան:

Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը առաջիններից էր, ով մեկնեց առաջնագիծ: Էդվարդը մասնակցել է Քարվաճառի և Շուշիի պաշտպանական մարտերին:

Էդվարդ Հակոբյանը զոհվել է 2020թ-ի նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր