211652_close_icon
views-count850 դիտում article-date 21:37 11-12-2022

44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին նվիրված հուշամրցաշար՝ Քաջարանում․ ՖՈՏՈՇԱՐՔ․ «Առավոտ»

Aravot.am-ը գրում է․ «Քաջարանում դեկտեմբերի 10-ին կազմակերպված բռնցաքամարտի հուշամրցաշարը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Մինչ մեկնարկը՝ հյուրերը, մարզիչներն ու մարզիկները՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ, այցելեցին Քաջարանի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան բոլոր հերոսամարտերում նահատակվածներին։  Արդեն մարզադահլիճում, ծաղիկներ եւ հուշանվերներ հանձնվեցին՝ 44 օրյա պատերազմում զոհված քաջարանցիների ծնողներին, կանանց եւ զավակներին, որից հետո Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ տրվեց հուշամրցաշարի մեկնարկը։

Մրցաշարին մասնակցեցին Երեւանից, Արցախից եւ Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած 120 մարզիկներ։ «Սպորտի զարգացումն ու խրախուսումը Հայաստանում օրվա հրամայական եւ պահանջ են՝ առողջ սերունդ եւ ուժեղ բանակ ունենալու ակնկալիքով, որ յուրաքանչյուրի սրբազան պարտքը պետք է լինի՝ իր հնարավորության սահմաններում աջակցելու սպորտի ամենատարբեր ոլորտների զարգացմանը»,-իր խոսքում նշեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր