211652_close_icon
views-count44761 դիտում article-date 21:27 03-08-2017

Մարալիկ քաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Մարալիկ համայնքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։ Եզրափակիչ խաղին ներկա էին Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Գևորգ Աբաջյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն ու Շիրակի մարզի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը։ Վերջիններս մրցաշարի կազմակերպիչների հետ միասին առաջին խաղակեսից հետո ծաղիկներ դրեցին Ռոբերտ Աբաջյանի հուշակոթողին՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին։ Մրցաշարին մասնակցել է Անիի տարածաշրջանի 7 և Արագածոտնի մարզը ներկայացնող 1 թիմ։ Եզրափակիչ խաղում մրցել են Շիրակավանի թիմն ու Մարալիկի երկրապահ կամավորականների թիմը։ Հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ Մարալիկի։ Հանդիպումից հետո մասնակից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ առավել աչքի ընկած ֆուտբոլիստները պարգևատրվեցին պարգևավճարներով։ Չեմպիոնական գավաթը հաղթող թիմը փոխանցեց Ռոբերտ Աբաջյանի պապին։ Ներկաներն ու կազմակերպիչները կարևորեցին նման մրցաշարերի անցկացումը, որոնք ոչ միայն թույլ չեն տալիս մոռանալ քաջարի հերոսներին, այլ նաև նպաստում են մարզաձևի մասսայականացմանը։ Հավելենք, որ եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև օրեր առաջ Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում ավտովթարի հետևանքով մահացած Անահիտ Ալեքսանյանի հիշատակը։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր