211652_close_icon
views-count25878 դիտում article-date 15:21 03-03-2024

Կոտայքի պարեկներին օրինախախտ վարորդները փորձում էին համոզել, որ չտեսնելու տան իրենց կողմից կատարված կոպիտ խախտումը. նրանք Սևանի ճանապարհին ավտոմեքենաները վարում էին հանդիպակաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտի պարեկները օրեր առաջ ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել 2 վարորդի, ովքեր Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում, իրենց զգալով իբրև «երկնքից թափվող մանանա», երթևեկում էին հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Սևան ընթացող վարորդների համար։

Օրինախախտ վարորդները փորձում էին պարեկներին համոզել, թե կարևոր գործեր ունեն ու չուշանալու համար «պրոտիվ» են մտել ու համոզում էին, որ պարեկը չակտավորի, սակայն նրանք ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր