211652_close_icon
views-count1015 դիտում article-date 21:27 01-03-2024

Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»

2023-ի ապրիլի 29-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Սամսուն քաղաքում ստորագրված «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» փոփոխություններ են կատարվել։ Վերոնշյալ համաձայնագրում որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը 2024-ի մարտի 1-ին հրապարակվել և ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ համաձայնագրի որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը նպատակ ունի մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը և համագործակցությունը։

Համաձայնագրի շրջանակներում սահմավում է իրականացնել 30 տեսակի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների, արդյունաբերական և այլ ապրանքների արտոնյալ ներմուծում և արտահանում։ ​Նշվում է նաև, որ ավելացել են որոշ ապրանքներ, որոնց  համար մաքսատուրքերը կնվազեն։
 
Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։

Նմանատիպ նյութեր