ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քվեարկել են Մեսիի թեկնածության օգտին
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քվեատուփի մեջ քվեաթերթիկ են նետել, որտեղ «թեկնածու» սյունակի առջև նշել են «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի անունը:
Քվեարկողներից առնվազն մեկը Մեսիի ազգանունը նշել է թերթիկի վրա և այն լուսանկարել:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Հանրապետական Դոնալդ Թրամպը հաղթեց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը: Թե որ «տեղն է գրավել» Մեսին, առայժմ հայտնի չէ: