ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցել է 36 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական վայրագությունների հետևանքով հարազատների և ընկերների կորցրած անձանց:
Դեսպան Մարագոսը «X»-ի իր միկրոբլոգում գրել է.
«Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են հարազատներին ու ընկերներին։ Մենք բոլորս պետք է շարունակենք հաշտեցման և կայուն, տևական խաղաղության հասնելու լավագույն ջանքերը, որպեսզի համոզվենք, որ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի»: