211652_close_icon
views-count562 դիտում article-date 07:15 27-02-2024

Փաշինյանը իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպում է ունեցել, խոսել մյունխենյան բանակցություններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տեւել:

Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:

Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր