211652_close_icon
views-count814 դիտում article-date 21:03 26-02-2024

Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների  հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանում նախագահական ընտրությունները, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն արդեն ընթանում են:  Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Մինչև ընտրությունները Պուտինը  բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի, դե պարոն Էրդողանի գրաֆիկը նույնպես շատ լարված է»,- նկատել է Պեսկովը։

Նշենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ից 17-ը։

Նմանատիպ նյութեր