211652_close_icon
views-count1225 դիտում article-date 20:11 26-02-2024

ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ բազմաբևեռ աշխարհը կարող է քաոսի հանգեցնել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ  բազմաբևեռ աշխարհը, ուժեղ ու բազմակողմ ինստիտուտների բացակայության պարագայում, կարող է հանգեցնել քաոսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին Գուտերեշը հայտարարել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բացմանը։

«Աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռության դարաշրջան, որը կարող է հանգեցնել քաոսի՝ ուժեղ բազմակողմ ինստիտուտների բացակայության պայմաններում»,-համոզմունք է հայտնել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այս հանգամանքը  նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային հարթակում առաջնորդության և արդարության համար, բայց բազմաբևեռությունն, առանց ուժեղ բազմակողմ ինստիտուտների,  քաոսի բաղադրատոմս է:

 «Քանի որ տերությունները մրցում են, լարվածությունն աճում է: Օրենքի գերակայությունը և պատերազմի կանոնները խաթարվում են», - ասել է Գուտերեշը՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաճախ հայտնվում է փակուղում՝ չկարողանալով լուծել խաղաղության և անվտանգության առկա ամենակարևոր խնդիրները:

Նա ուշադրություն է հրավիրել Անվտանգության խորհրդի միասնականության բացակայության վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետ։

Ըստ Գուտերեշի՝  միասնության այս բացակայությունը խարխլել է ՄԱԿ ԱԽ-ի հեղինակությունը և այն  կարիք ունի իր կազմի և աշխատանքի մեթոդների լուրջ բարեփոխման:

Նմանատիպ նյութեր