211652_close_icon
views-count1150 դիտում article-date 23:43 25-02-2024

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Իզմիր նահանգում՝ Կուշադասի հանգստավայրի մոտակայքում, 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20.09-ի սահմաններում, աղբյուրը գտնվել է Կուշադասի հանգստավայրի մոտ՝ մոտ 7.7 կիլոմետր խորության վրա։

Իր հերթին, Քանդիլի աստղադիտարանի սեյսմոլոգները հայտնել են, որ աղբյուրը գտնվում է մոտ յոթ կիլոմետր խորության վրա և գնահատել է 3,7 մագնիտուդ:

Նմանատիպ նյութեր