211652_close_icon
views-count2326 դիտում article-date 23:55 22-02-2024

Համառ աշխատանքով նվաճեցի մեծագույն հպարտությունը․ Բուլղարիայում ծածանվեց Հայոց Եռագույնը․ Գոռ Սահակյան

Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի այն մեծագույն հպարտությունը, որ նաև իմ հաղթանակի պատվին Բուլղարիայում ծածանվեց Հայոց Եռագույնը:

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը։

«Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար:

Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր