871 դիտում
13:35 20-02-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, ով Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։
Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց կարդինալ Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը, ապա իր մտահոգությունները ներկայացրեց կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվեց Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին փոխանցեց իր եղբայրական բարեմաղթանքները։

Նմանատիպ նյութեր
997 դիտում
21:28 17-06-2024
Վեհափառը իր գնահատանքն է հայտնել «Սոս Արևելքի քրիստոնյաներին» հայերին ցուցաբերվող աջակցության համար
2076 դիտում
15:43 15-05-2017
Զալցբուրգի համալսարանում տեղի է ունեցել հայագիտությանը նվիրված գիտական կոնֆերանս. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2250 դիտում
18:40 20-11-2019
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գնահատանքն է արտահայտել Մխիթարյան միաբանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
874 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
811 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի