1165 դիտում
20:36 17-02-2024
Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է. նա հաղթեց թուրք մրցակցին
Բուխարեստում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր կայանալիք եզրափակիչ 5 գոտեմարտերից երկուսում հանդես են գալու հայ ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը։
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք Մուհամետ Կարավուշի,ն 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լավագույնի կոչումը։
Ըստ վիճակահանության` Արսենն իր գոտեմարտերը Եվրոպայի առաջնությունում սկսեց քառորդ եզրափակիչից ու այդ փուլում 10։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին` շարժվեց առաջ։ Ու նորից 10։0 հաշվով հաղթանակ` այս դեպքում արդեն կիսաեզրափակիչում` ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։
Եզրափակիչում թուրք ըմբիշը չհասկացավ, թե գոտեմարտը երբ սկսվեց ու երբ ավարտվեց։ Գոտեմարտի մեկնարկից մի րոպե չէր անցել Հարությունյանն արդեն հաղթել էր 10։0 հաշվով։ Ստացվեց Արսեն Հարությունյան – Եվրոպա 30։0։ Գերազանց արդյունք հայ ըմբիշի համար։
Քիչ անց Եվրոպայի չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է Արման Անդրեասյանը, որը մրցակիցը 70 կգ քաշային կարգում լինելու է վրացի Ակակի Կեմերտելիձեն։

Նմանատիպ նյութեր
36580 դիտում
21:22 04-06-2018
Հայ բազկամարտիկը եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8759 դիտում
21:47 12-02-2020
Ըմբշամարտ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Այս բաժնից
4282 դիտում
16:41 01-01-2025
Ավանեսյանը 2-րդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին
4234 դիտում
15:27 01-01-2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում