Ըմբշամարտ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Իտալական Հռոմ քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը:
Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ, հայտնում է [url=https://armsport.am/2020/02/12/%d5%a8%d5%b4%d5%a2%d5%b7%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a5%d5%a1-%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3-%d5%b2%d5%a1%d6%80%d5%ab%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1/]Armsport.am[/url]-ը:
Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի:
Մեր ըմբիշը 5-5 հաշվով գերլարաված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց եվրոպայի չեմպիոն: Հատկապես գեղեցիկ էր 4 միավորանոց հնարքը: