211652_close_icon
views-count1003 դիտում article-date 19:30 17-02-2024

Ներկայիս պատմական ժամանակահատվածում հարցեր ու խնդիրներ են առաջանում նույնիսկ ռազմավարական դաշնակիցների միջև. Արման Աբովյան

Ներկայիս պատմական ժամանակահատվածում հարցեր ու խնդիրներ են առաջանում նույնիսկ ռազմավարական դաշնակիցների միջև։

Հայտարարել է քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կազմակերպած «Հանուն Ազգերի Ազատության» միջազգային համաժովում ելույթի ժամանակ․
«Ներկայիս պատմական ժամանակահատվածում հարցեր ու խնդիրներ են առաջանում նույնիսկ ռազմավարական դաշնակիցների միջև։

Եվ դա բնական գործընթաց է, որը օրգանականորեն ընդգծում է բոլոր այն փոփոխությունները, որոնք մենք այսօր տեսնում ենք:

Մենք պետք է հասկանանք, որ միայն երկխոսությունը, շահերը հաշվի առնելը և մեր ընդհանուր հիշողության անվերապահ հարգանքն են այն բանի գրավականը, որ բոլոր հարցերի հնարավոր է լուծել։

Որքանել հարցերը լինեն սուր, մենք պետք է այդ հարցերը բարձրաձայնենք և քննարկենք»,- նշել է Աբովյանը։

Նմանատիպ նյութեր