9799 դիտում
17:54 30-06-2017
Սիրիացիները Հայաստանից տրվող օգնությունից գոհ են, բայց հնդկաձավարը չեն ուտում և խնդիրներ է առաջանում
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Քեսաբում բնակվող Վահե Մահշիկյանի կողմից «Իրատես» օրաթերթի հետ զրույցում բարձրացված խնդրին, թե Հայաստանից ուղարկվող սնունդն ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի, նշեց, որ սիրիահայերը տրվող օգնությունից գոհ են, եթե մեկը դժգոհ է, չի նշանակում, որ լավ որակի օգնություն չի տրվում։
«Մենք չէ, որ սիրիահայերին ուղարկվող օգնությունը, բեռները գնում հավաքագրում փաթեթավորում ուղարկում ենք, բայց ես հաստատ տեղյակ եմ, որ դա սնունդ է, ծխախոտ, Հայաստանում կարված հագուստներ են, մենք բրենդային հագուստներ չենք գնում բնականաբար։ Ես տեղյակ եմ, որ մեր հայրենակիցները հնդկաձավարը, այպես կոչված «գրեչկան» չեն ուտում ևս, սա երբեմն խնդիրներ է առաջացնում»,- շեշտեց նա։ Հրանուշ Հակոբյանը ասաց, որ տվյալ դեպքում չգիտի քեսաբահայերին տրվող փաթեթի մեջ ինչ է եղել, կհետաքրքրվի և կտեղեկանա։
Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ իրենք աշխատում են «Շտապ օգնություն» կոչվող կազմակերպության հետ Սիրիայում և նրանց ներկայացմամբ շատ գոհ են բաժանված օգնությունից, ավելին` տրվող օգնությունից օգտվում են նաև արաբները։
«Օրինակ՝ մենք ուղղարկեցինք x տոննա ցորեն, որից հաց թխեցին, լավաշ և բաժանեցին և այդ շաբաթը կոչվեց հայկական լավաշի շաբաթ»,- շեշտեց նա։
Նմանատիպ նյութեր
3805 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
Այս բաժնից
685 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան
697 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան