211652_close_icon
views-count700 դիտում article-date 18:34 15-02-2024

Ալեն Սիմոնյանը Բուլղարիայում հանդիպել է ԱԺ նախագահ Ռոսեն Ժելյազկովի և ԲՀ խորհրդարանականների հետ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ: 

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա: 

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար: 

Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում:

Նմանատիպ նյութեր