211652_close_icon
views-count889 դիտում article-date 22:29 12-02-2024

Այս ամենը լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Կապան-Զանգելան հատվածում իրենց սահմանապահ զինվորին վիրավորելու մեջ՝ այն որակելով որպես «սադրանք»։

 ««Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին» (չակերտները՝ Tert.am)։ 

Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում «նման սադրիչ գործողություններն ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին» (չակերտները՝ Tert.am)։

Ավելին, «նման սադրանքը, որը ձեռնարկվել է հենց Հայաստանում Եվրոպական միության առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ» (չակերտները՝ Tert.am)։

Պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր