211652_close_icon
views-count1018 դիտում article-date 20:34 12-02-2024

Գնդապետ Արթուր Երոյանը ռազմական ակադեմիայում ընդունել է Կրիստին Օլսոնին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ռազմական ակադեմիայում ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության ԵԽ ծրագրերի գլխավոր մասնագետ Կրիստին Օլսոնին։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Հրայր Հովակիմյանը, «Մարդու իրավունքների խթանումը ՀՀ ԶՈՒ-ում» ազգային ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, մոնիթորինգային մեխանիզմների կիրառման վերաբերյալ թեմաներն ու մարդու իրավունքներին, միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող առարկաների դասավանդման առանձնահատկությունները և մեթոդաբանությունը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում դասախոսների հետագա վերապատրաստմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նմանատիպ նյութեր