211652_close_icon
views-count4395 դիտում article-date 22:58 30-12-2021

Արթուր Երոյանը ազատվել է ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Երոյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր