211652_close_icon
views-count1048 դիտում article-date 19:10 12-02-2024

Հայաստանցի դիրքապահների կողմից Կապան-Զանգելան հատվածում կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր