«Կովսականից (Զանգելան) մեկ օրով դուրս հանեցին, որ հատուկ գործողություն անեն, բայց հաջորդ օրը քաղաքն անցավ թշնամուն». . ՏԵՍԱՆՅՈՒԹ. forrights.am
«ՎՏԲ Հայաստան» բանկը դատի է տվել Արցախից տեղահանված Կարեն Մարտիրոսյան և պահանջում է թշնամուն անցած Կովսականում գտնվող նրա տան վերանորգման համար տրված վարկի գումարը: Կարեն Մարտիրոսյան forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտում արդեն կայացել է դատական նիստը և այժմ ԴԱՀԿ-ն փնտրում է իր դրամական միջոցներն ու անշարժ գույքը որպեսզի նախ կալանքի տակ վերցնի, ապա բռնագանձի հօգուտ ՎՏԲ բանկի:
«Ստեփանակերտում դատարանը որոշում է կայացրել բռնագանձել այդ գումարը: Նամակ եմ ստանում, որ ԴԱՀԿ-ն իմ գույքի մասով հետախուզում է հայտարարել և կալանք է դրել իմ ֆինասական միջոցների վրա: Ես հայտարարել եմ՝ իզուր ինձ պատկանող գույքը ման մի արեք, ես ունեմ զեյթունի այգի, երկհարկանի տուն, գոմեր, որոնք գտնվում են թշնամուն անցած Կովսականում: Ես առաջարկում եմ իրենց գնալ դա վերցնել, վաճառել և վճարել ՎՏԲ-ի գումարը: Սա է իմ ունեցածը»,- ասում է Կարեն Մարտիրոսյան և շեշտում, որ բանկից վերցված վարկով երկհարկանի տան վերանորգումն ավարտել էր 44-օրյապատերազմից ընդամենը 10 օր առաջ:
Կարեն Մարտիրոսյան Արցախ է գնացել վերաբնակեցման ծրագրով: Մինչև Կովսականի գրավումը 13 տարի ապրել է այնտեղ: «Ինձ տվել են մի հատ ավերակ, որը ես վերանորոգել եմ և տուն եմ դարձրել: Ապառիկ շինանյութ եմ վերցրել ու վերանորոգել տունը»,- նշում է և հավելում, որ բանկին վճարումները չի դադարեցրել նույնիկս պատերազմի ընթացքում:
«Կառավարությունը 300 հազար դրամներ էր տալիս, դրանցով վարկի վճարումներ եմ արել, հույս ունեինք, որ վերադառնալու ենք, քանի որ անընդհատ ասում էին «Հաղթելու ենք»: Հետո, երբ հասկացանք, որ վերադառնալու հույսեր էլ չկա, կառավարությունն էլ դադարեցրեց մեծ գումարների տրամադրումը՝ հայտնվեցինք անելիանելի իրավիճակում: Այդ պահից սկսած չեմ վճարել»:
Մանրամասներն՝ այստեղ