1033 դիտում
13:33 12-02-2024
Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան
Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ, այս մասին հայտնել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
«Խոսքի ազատության իրավունքով, խնդրում եմ, պարզապես լռեք։ Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ։ Պահքը առիթ է՝ լռության մեջ դիտարկելու մեր նախընթաց կեցությունը և փրկելու այն, ինչ իսպառ դեռ չի կորսվել, սրբագրելու և շտկվելու հանուն ապագայի։
Ո՞ւր պիտի հասնենք՝ ոտքի կոխան անելով անխտիր ամեն ինչ, արժեզրկելով ամեն սրբություն ու արժեք, մակերեսային և պարզունակ դարձնելով մեր ազգի անցյալի և ներկայի նվիրական մղումներն ու ձգտումները, վիճարկելով մեր գոյության իրավունքը։
Ի սեր Աստծո, կանգ առեք և գեթ առժամանակ լռեք։ Այն, ինչ տեսնում ենք, հոգեմտավոր սպանդ է, գրեթե ազգային ինքնասպանություն, մի ճահիճ, որն իր տիրույթում հայտնվածին երբեք առիթ չի տալիս փրկության։ Նկատելի մրցավազքի մեջ ոչինչ և ոչ մեկի չեք փրկի, եղածն էլ կկորցնենք։ Դրա իրավասությունը ոչ մեկին մեր ժողովուրդը չի ընծայել։
Սիրելիներ, մեր այսրոպեական հաղթանակները, որքան էլ որ թանկ ու գոհացուցիչ կարող են թվալ, արժեք չունեն և հաջորդ իսկ ակնթարթին՝ պատեհ կամ անպատեհ, վերաճում են նոր ողբերգության, պատճառում նոր ցավ և հուսալքություն։
Ի սեր Աստծո, կանգ առեք և մի ընկեք համընդհանուր հորձանապտույտի մեջ, ինչն անկարող է դարձնում մոլորեցուցիչ գաղափարական մեգի մեջ նշմարել ճշմարիտ ուղին։
Պետք է լռել, չհայհոյել, չայպանել, չվիրավորել, չհպարտանալ, չվատաբանել, չպիտակավորել, չզազրախոսել՝ այս բոլորը մեղք են, պետք է պարզապես լռել, հանդարտվել ու այդպիսով ունակ կլինենք ազգովի, ամենքս զատորոշելու այլ ձայներ, որոնք իսկ կուղենշեն անձնական և հավաքական վերընթացի ցանկալի ուղին։ Հենց լռության մեջ, ի վերջո, կարող եք լսել Աստծո՝ Արդարության, Սրբության և Ճշմարտության ձայնը։
Լուռ մնալը ևս պահեցողություն է։ Պետք է կարողանալ լռել, որպեսզի ատակ լինենք պատասխանատվությամբ իրագործելու ապագա հաղթություններն երաշխավորող վեհ առաքելությունը՝ ազգային ցանքը, որպեսզի մեր տեսակի ցորյանը լինի առողջ, ազնիվ, հասուն և բարեբեր։
Բարի պահեցողություն»,- նշել է Տեր Վահրամը։

Նմանատիպ նյութեր
2708 դիտում
10:54 29-11-2020
Մեր եկեղեցականները Դադիվանքում են, իսկ անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները. Վահրամ քահանա Մելիքյան
22350 դիտում
19:25 14-07-2018
Վահրամ քահանա Մելիքյան. Գարեգին Բ-ին վտանգ է սպառնում. նրա մեքենան շրջափակված է
Այս բաժնից
1903 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1414 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
781 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին