211652_close_icon
views-count53680 դիտում article-date 09:30 12-02-2024

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Արմավիրի մարզում տեսախցիկը արձանագրել է HOWO բեռնատարի կոպիտ խախտումն ու Nissan-ի բախումը նրան. պարզվել է վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 6-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարել Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից։

Այդ օրը՝ ժամը  08:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝  «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել էին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ Հովո բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Թելման Մկրտչյանը, ով աշխատում է «ՎԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ում որպես վարորդ, իսկ Nissan-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Անուշ Հովակիմյանը։ Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն։

Դեռ դեպքի վարում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին՝ վթարի մեղավորը բեռնատարն է եղել, որը վթարային իրավիճակ է ստեղծել Nissan-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և բեռնատարի վարորդը պետք է ավտոմեքենայի վրա տեղադրված հայելիներով նայեր՝ ավտոմեքենայի հետևից ոչ մի տրանսպորտային միջոց չկա, նոր փորձեր շրջադարձ կատարել, սակայն կոպիտ կերպով խախտելով երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ է ստեղծել Nissan-ի համար։ Իսկ եթե Nissan-ի վարորդը գերազանցեր արագությունը, չէր բացառվում, որ վթարը  ծանր հետևանքներ կունենար։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել էին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության էր հասել այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Ղուկասյանը, ով ավտոմեքենայից դուրս էր բերել վիրավորին, ապա տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել՝ օգտագործելով իր ավտոմեքենայում պահվող դեղատուփի մեջ եղած բժշկական պարագաները, ապա ահազանգել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ Արամ Ղուկասյանի, քաղաքացիների հետ վիրավորին մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:  Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, նույն  գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:  Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Էդգար Վերդոյանը, Արամայիս Սարգսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Սարգսյանը: Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել էր երթևեկության համար միակողմանի:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, ոտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր