211652_close_icon
views-count967 դիտում article-date 21:13 08-02-2024

Իտալացի ֆերմերները բողոքի ակցիա են սկսել Հռոմի մերձակայքում

Իտալացի ֆերմերները բողոքի ակցիայի շրջանակներում ավելի քան 100 տրակտորներով հավաքվել են Հռոմի մերձակա կայանատեղիներից մեկում, որտեղ նաև վրաններ են տեղադրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով, որ  ոստիկանության տվյալներով՝ մոտ 130 տրակտոր է ժամանել հիմնականում Տոսկանայից, Լացիոյի մետրոպոլիայի հյուսիսային շրջաններից և Ումբրիական լեռներից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆերմերները սպասում են Հռոմի իշխանությունների թույլտվությանը քաղաքի հրապարակներից մեկում ցույց կազմակերպելու համար, որին կմասնակցի մոտ 10 գյուղտեխնիկա և 1,5 հազար մարդ։

Բողոքող ֆերմերների վերջնական նպատակը կառավարության հետ հանդիպումն է։

Նրանք պահանջում են  գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումներ, հարկերի կրճատում և վառելիքի սուբսիդավորման ներդրում:

Նմանատիպ նյութեր