Վարդենիսն ու Ճամբարակն է՞լ դժգույն ու դժբախտ են. Թագուհի Թովմասյան
Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակում են մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով:
Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են. ️Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին, խափեբաներ…
Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն է՞լ են դժգույն ու դժբախտ:
Ձեզ օպտիմալացրեք կառավարման համակարգից… Ձեզ…
Հ. Գ. Անձնագրային ծառայությունների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները:
Թագուհի Թովմասյան
ՀՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր, Մարդու իրավունքների և ՀՀ մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ