211652_close_icon

Դատարանում քննվում է Քաջարանի քաղաքապետի կալանավորման հարցը. հավաքվածներն էլ ասում են՝ ով կասի, որ մեզ ստիպողաբար են բերել, ապա դրանց ուղեղը նեխած է, իսկ իրենց կյանքով դժգույն ու դժբախտ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26249 դիտում article-date 18:48 24-12-2020
Արդեն մի քանի ժամ է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի բակում մարդաշատ է: Դատարանի բակում են հավաքվել մեծ թվով սյունեցիներ, ովքեր դատարանից պահանջում են արդար դատավճիռ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորման հարցում և, որ դատարանը չդառնա խամաճիկ գործող իշխանությունների ձեռքերում: Իշխանություն, ով շինծու բազմաթիվ քրեական գործեր է կարել ու շարունակում է կարել, այդ թվում՝ Սյունյաց աշխարհի սահմաններն անառիկ պահող Քաջարան համայնքի ղեկավար Մ. Փարամազյանի նկատմամբ: Դատարանի բակում հավաքված քաջարանցիները իրենց խոսքն են ուղղում նաև այն մարդկանց, ովքեր կեղծ ապատեղեկատվություն են տարածում, թե իբրև մարդկանց ստիպողաբար ավտոբուսներով են բերել Երևան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դատարանի բակում հավաքված քաջարանցիները ասում էին. «Ով կասի, որ մեզ ստիպողաբար են բերել, ապա դրանց ուղեղը նեխած է, մարմինը՝ փտած, դրանք իրենց կյանքով դժգույն ու դժբախտ են: Սյունեցին էն մարդն է, որ նրան ոչ ոք չի կարող իր կամքին հակառակ ստիպել ինչ-որ գործողություններ կատարել: Մենք օրեր շարունակ պայքարեցինք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի համար, ով նույնպես պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծից չի իջել ու հիմա էլ այստեղ ենք մեր Քաջարանի քաղաքապետի համար: Վստահ ենք, որ իշխանությունները արհեստական ու շինծու քրեական գործերով փորձում են վախի մթնոլորտ սերմանել, սակայն պետք է իրենց ականջներին օղ անեն, որ սյունեցիների վախը նույնիսկ թուրքն ու ազերիները չեն կարողացել բռնել, ուր մնաց խայտառակ կապիտուլյացիա ստորագրողն ու նրա նազիր- վեզիրները կարողանան: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, քանի որ նժարի վրա դրված է Հայաստանի լինել -չլինելու հարցը և Երևանում վեր ընգած իշխանության ներկայացուցիչները պիտի իմանան որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է: Ու եթե փորձեն կոտրել այդ ողնաշարը, ապա կարող ենք ասել՝ որ Հայաստան պետությունը տարիների ընթացքում կկործանվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դռնփակ դատական նիստ է տեղի ունենում, իսկ բակում հավաքվածները վանկարկում են՝ «Արդարություն», «Ազատություն Փարամազյանին»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/23/1174419/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը /դեկտեմբերի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում քննարկվելու էր Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման միջնորդությունը։ Մ. Փարամազյանը պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմական գործողություններին և մինչ օրս էլ նա գտնվում է Հայաստանի Զինված ուժերի կազմում` N բրիգադի 5-րդ գումարտակում՝ որպես հրամանատար։ Նրա հրամանատարությանն է վստահված Սյունիքի մարզի 20կմ առաջնագիծը և այսօր նա դիրքերից է ներկայացել է Հայաստանի Քննչական կոմիտե: Դատարանը որոշելու էր՝ բավարարում է քննչական մարմնի միջնորդությունը, թե ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր