Մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը
Նամիբիայի նախագահ Հեյգ Գոթֆրիդ Գեյնգոբը մահացել է փետրվարի 4-ին 82 տարեկան հասակում։ Ինչպես հաղորդում է նախագահի գրասենյակի ղեկավարը, նա մահվան պահին եղել է հիվանդանոցում՝ շրջապատված ընտանիքի անդամներով։
Հունվարին նախագահական գրասենյակը հայտարարել էր, որ Գեյնգոբի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։
Նախատեսվում է կառավարության նիստ՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Փոխնախագահ Նանգոլո Մբումբան կզբաղեցնի Նամիբիայի ժամանակավոր նախագահի պաշտոնը։