211652_close_icon
views-count790 դիտում article-date 09:21 03-02-2024

Եթե ՆԱՏՕ-ի որևէ երկիր ոտնահարի ՌԴ-ի ամբողջականությունը, անմիջապես պատասխան կստանա․ Մեդվեդև

Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա, և դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ։ Այս մասին «Վկոնտակտե»-ի իր էջում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք չենք պատրաստվում հարձակվել այս դաշինքի որևէ երկրի վրա: Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ դա հասկանում են:

Բայց եթե նրանք չափազանց կոշտ խաղան և ոտնահարեն մեր երկրի ամբողջականությունը, անմիջապես կստանան համարժեք պատասխան»,- գրել է Մեդվեդևը:

Նա հավելել է՝ «դա կնշանակի միայն մեկ բան՝ մեծ պատերազմ»։

Նմանատիպ նյութեր